Աֆղանստանում պայթյուններ են որոտացել․ նախնական տվյալներով՝ կա 14 զոհ, ավելի քան 45 վիրավոր
 |tert.am|
22:11 - 24 նոյեմբերի, 2020

Աֆղանստանում պայթյուններ են որոտացել․ նախնական տվյալներով՝ կա 14 զոհ, ավելի քան 45 վիրավոր |tert.am|

tert.am: Աֆղանստանի Բամյան քաղաքում գտնվող շուկայի տարածքում երկու առանձին պայթյունների հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվել, 45-ից ավելի վիրավորներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IHA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցները։

Պայթյունները տեղի են ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից դեպի արևմուտք գտնվող Բամյանի շրջանի կենտրոնը հանդիսացող համանուն քաղաքում։

Նահանգապետ Լատիֆ Ազիմին իր հայտարարության մեջ նշել է. «Պայթյունները տեղի են ունեցել մարդաշատ վայրում՝ քաղաքի շուկայում, շատ կարճ ինտերվալներով, տեղական ժամանակով ժամը 16։30-ին։ Վիրավորներին տեղափոխել են մարզային հիվանդանոց»:

Բամյանը, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից մոտ 200 կմ դեպի արեւմուտք, հայտնի է որպես համեմատաբար խաղաղ բնակավայր: Քանի որ պայթյունը մեծ խուճապ է առաջացրել Բամյանում և հարակից բնակավայրերում, անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը ՝ նախազգուշական միջոցառումների համար: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել