ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
 |tert.am|
22:34 - 04 դեկտեմբերի, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ երկարատև խախաղության հասնելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որպեսզի կարողանան կայուն կարգավորման հասնել: Նա նաև կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ճանապարհին, որը տարածաշրջանում բերում է խաղաղության, կայունության և բարգավաճման»,- ասել է Դյուժարիկը:

Գլխավոր քարտուղարը ողջունել է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը և կոչ արել «բոլոր կողմերին շարունակել իրագործել հայտարարության դրույթները, ինչպես նաև միջազգային պարտավորվածությունները, մասնավորապես՝ միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պահպանման ոլորտում»:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել