Սյունիքի Տեղ համայնքը սահմանապահ գյուղ է արդեն․ ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ թուրքի հետ բանակցությունների, լավ կլիներ, որ պետությունը կանգնած լիներ մեր կողքին․ համայնքի ղեկավար |tert.am|
12:41 - 07 դեկտեմբերի, 2020

Սյունիքի Տեղ համայնքը սահմանապահ գյուղ է արդեն․ ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ թուրքի հետ բանակցությունների, լավ կլիներ, որ պետությունը կանգնած լիներ մեր կողքին․ համայնքի ղեկավար |tert.am|

tert.am: Սյունիքի մարզի Տեղ գյուղը սահմանամերձ ու սահմանապահ գյուղ է արդեն։ Տեղ խոշորացված համայնքնը, ընդհանուր առմամբ, սահմանապահ է։ Այս մասին ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ նշելով, թե տարբեր գյուղերի հեռավորությունները սահմանից տարբեր են՝ սկսած 500 մետրից։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Շադունցն արձագանքեց․ «Եթե ես եմ գնում թուրքի հետ բանակցությունների, ի՞նչ ասեմ։ Իմ գործը ո՞րն է, ես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն եմ, ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ բանակցությունների։ Բանակցություններ ենք տարել հակառակորդի հետ, ինչ մեր ձեռքը եղել է, օգտագործել ենք։ Ես Նիկոլ Փաշինյանի անձի հետ կապված որևէ խնդիր չունեմ, պետականամետ մարդ եմ, ուղղակի այս պահին լավ կլիներ, որ պետությունը կանգնած լիներ մեր կողքին»,-ասաց նա։

Շադունցը նշեց, թե Տեղ գյուղի բնակիչներն զբաղվել են անասնապահությամբ, Ջաբրայիլի տարածքը, որն այժմ անցել է Ադրբեջանին, գյուղացիներն են օգտագործել որպես արոտավայրեր։

«Գյուղում 50 000 գլուխ ոչխար են պահել, հիմա ամբողջը հետ ենք բերել։ Հիմա բոլորը էժան գնով վաճառել են, տարբեր մարդիկ տարել են։ Մի տարի հետո փողերը կտա՞ն, թե՞ ոչ, չգիտենք։ Գյուղում արոտների խնդիր է եղել դեռ նախկինում, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչի մասին է խոսքը։ Մարզ կա, 50 հազար գլուխ ոչխար չի պահում։ Երկու ամիս է՝ այդ վիճակին ենք, մեկը չեկավ ասի՝ այդ 50 000 գլուխ ոչխարը, որ բերել եք, որտե՞ղ եք պահելու, ո՞վ խաբեց, առավ, տարավ։ Թող մեկն ասի՝ եկել մեզ հետ խոսել է, առաջարկել է, օգնել է։ Չեն եկել։ Ոչ մեկից էլ չենք պահանջում ոչինչ, մեր հարցերը մենք կլուծենք»,-ասաց համայնքի ղեկավարը։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել