Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ
17:01 - 07 դեկտեմբերի, 2020

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ:

Հայ խորհրդարանականները մանրամասներ են ներկայացրել  Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, ընդգծել ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: Նշվել է, որ պատերազմի ընթացքում փորձ է արվել հերթական ցեղասպանությունն իրականացնել խաղաղ հայ բնակչության նկատմամբ:

Հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն  անդրադարձել են հետպատերազմական իրավիճակին, կարեւորել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել