ԼՂ հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության վտանգը․ Պուտին |factor.am|
14:59 - 18 դեկտեմբերի, 2020

ԼՂ հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության վտանգը․ Պուտին |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության վտանգը։ Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գրանցված բախումները, ցավոք, հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել են Անդրկովկասի՝ առանց այն էլ բարդ իրավիճակը, մեծացել են ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»,- հայտարարել է Պուտինը։

Պուտինը նաև հավելել է, որ Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում են։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել