Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է․ Արթուր Հովհաննիսյան |hetq.am|
11:40 - 29 դեկտեմբերի, 2020

Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է․ Արթուր Հովհաննիսյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը, այն ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Պատգամավորը մինչ հիմնավորումները ներկայացնելն ասաց, որ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները խմբակցությունների քաղաքական որոշումների կայացման և կազմակերպման տիրույթում են, և չկան առանձին պահանջներ, որոնց պետք է բավարարի թեկնածուն:

Այնուհետև Հովհաննիսյանը սկսեց ընթերցել Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներից, օրինակ դեկտեմբերի 17-ի գրառումը, որում մասնավորապես ասված է` «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:

Հովհաննիսյանի խոսքով` Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահը, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է:

Տեղեկացնենք, որ քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէ: ԲՀԿ-ական պատգամավորները դեկտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին հայտնել են, որ նոր թեկնածու չեն առաջադրելու, եթե նրանք երկշաբաթյա ժամկետում թեկնածու չառաջադրեն, հանձնաժողովի նախագահի քվոտան անցնելու է իշխող մեծամասնությանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրանցվելուց հետո լքել է նիստերի դահլիճը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել