Պետք է քննարկվի ծախսերի կրճատման հարցը. փոխվարչապետ

 |armenpress.am|
19:18 - 10 փետրվարի, 2021

Պետք է քննարկվի ծախսերի կրճատման հարցը. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է քննարկել ծախսերի արդյունավետության հարցը, 10 տոկոսի շրջանակում կրճատումները չեն բացառվում: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին:

Պատգամավորի տեղեկությամբ՝ հրահանգ է իջեցվել մինչև 10 տոկոս կրճատելու ծախսերը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր ոլորտներում են արվելու կրճատումներ:

«Նման հրահանգ չկա: Այդ գործընթացը ոչ թե հրահանգավորված է այդ տոկոսային շրջանակում, այլ ուղղակի շրջանակ է որոշվել, որի շրջանակում, այո, պետք է քննարկվի ծախսերի արդյունավետության հարցը»,-ասաց փոխվարչապետն ու դա համարեց տրամաբանական:

Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը գնահատականներ ունի, թե նախորդ տարի որ ոլորտում որ ծախսերն ինչ չափով են թերակատարվել կամ չեն կատարվել այն արդյունավետությամբ, որը ենթադրվել է: «Հետևաբար 10 տոկոսի շրջանակում քննարկում կազմակերպելը հունվար-փետրվարին համարում ենք շատ ողջամիտ գործընթաց»,-ասաց փոխվարչապետը:

Նրա կարծիքով՝ կան ծախսեր, որոնք հնարավոր կլինի կրճատել, և դա նորմալ գործընթաց է:

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել