Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական խմբի 2021թ. առաջին նիստը
21:37 - 19 փետրվարի, 2021

Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական խմբի 2021թ. առաջին նիստը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է Տեսչական մարմնի ղեկավարին կից աշխատանքային իրավունքների թեմայով խորհրդակցական խմբի 2021 թվականի առաջին նիստը։
 
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է մասնակիցներին և ներկայացրել նախորդ տարում նույն կազմով կայացած աշխատանքային խորհրդակցական նիստում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ արված աշխատանքները։
 
Օրակարգում՝ 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից առաջին անգամ իրականացված տարեկան պլանային ստուգումների արդյունքների ու հաճախ հանդիպող խախտումների ներկայացումն ու քննարկումն էր, ինչպես նաև 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնին հասցեագրված աշխատանքային իրավունքին վերաբերվող բողոքներով վարչական վարույթների մասին տվյալների ներկայացումը։
 
Նիստի մասնակիցներն իրազեկվել են նաև 2021 թվականի հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողական լիազորությունների և դրանց իրականացմանն ուղղված անելիքների մասին։
 
Օրակարգում ընդգրկված հարցերից բացի քննարկվել են Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքի, այդ թվում աշխատողների անվտանգության վերահսկողության ոլորտում առկա օրենսդրական և այլ խնդիրներ։
 
Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել երկխոսության այս հարթակի ստեղծումը, ձեռք բերված պայմանավորվածություններն ու պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։
 
Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ կարևորելով այն հանգամանքը, որ շատ խնդիրներ կանխվում են հենց նման երկխոսությունների շնորհիվ։
 
Մինչ նիստի մեկնարկը խորհրդակցական աշխատանքային խմբի անդամները շրջայց են կատարվել Տեսչական մարմնում և ծանոթացել աշխատանքային պայմաններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել