2021-03-20-8af0ea09-a65e-41ad-bbe9-69b6de11e7c5.jpg

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ. նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:

Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին եւ կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին»,- ասված է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն