ՍՈՒ 30SM ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են. վարչապետ
 |1lurer.am|
18:18 - 24 մարտի, 2021

ՍՈՒ 30SM ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ձեռք բերած ՍՈՒ-30SM ինքնաթիռները 44-օրյա պատերազմի ժամանակ չկիրառելու պատճառներին: 

«ՍՈՒ 30SM ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են՝ իր ամբողջության մեջ, իր հրթիռներով, սարքավորումներով: Ակնհայտ է, որ ինքնաթիռների և տարբեր մոդիֆիկացիայի հրթիռներ արտադրողները նույն սուբյեկտները չեն, հետևաբար դրանք ոչ թե ամբողջությամբ են ձեռք բերվում, այլ հատվածական, տարբեր սուբյեկտներից:

ՍՈՒ 30SM ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թ. մայիսին, և, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք ՀՀ զինանոցում նախկինում եղած են եղել: Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որպեսզի դրանք կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները: 

Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարները, հրթիռները, որ հնարավորություն կտային ՍՈՒ 30SM գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել