Իտալիայում ՌԴ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իտալիայում ԱԳՆ են հրավիրել երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նշվում է, որ նման հրահանգ է տվել Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն` լրտեսության մեղադրանքով ռուս դիվանագետի ձերբակալության ֆոնին:

Նախօրեին իտալացի կարաբիներները ձերբակալել են երկու մարդու` Հռոմում ռուսական դեսպանությանը հավատարմագրված ռուս սպային և Իտալիայի ռազմածովային ուժերի կապիտանին: Նրանց մեղադրում են լրտեսության համար: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն