ՍԱՏՄ ղեկավարը ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
21:12 - 02 ապրիլի, 2021

ՍԱՏՄ ղեկավարը ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է անցկացված մշտադիտարկման ժամանակ գրանցված արդյունքները՝ նշելով, որ արձանագրված որոշակի խնդիրներ պետք է արագ լուծում ստանան: «Ձեր գործունեության ելակետը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ և առաջ մեր երկրի բնակչության առողջության առնչությամբ, և ապա՝ այլ երկրներում մեր պետության նկատմամբ վստահության ու հարգի ամրապնդումը», - ասել է նա:

Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով՝ ՍԱՏՄ-ն ներդնում է հսկայական ջանքեր, ինչի համար անհրաժեշտ է ապահովել անվտանգության ԵՄ նորմերը: Դա հատկապես շահավետ է այն տնտեսվարողների համար, որոնք համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը ԵՄ շուկայում:

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն ձկնաբուծարաններ՝ տեղում խնդիրները շտկելու և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել