Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար, Քրիստիննե Գրիգորյանը՝ նախարարի առաջին տեղակալ
15:37 - 06 ապրիլի, 2021

Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար, Քրիստիննե Գրիգորյանը՝ նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:  

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել