Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ

 |armenpress.am|
18:33 - 09 ապրիլի, 2021

Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախատեսված է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Ապրիլի 10-ին Ստամբուլում նաև տեղի կունենա թուրք-ուկրաինական բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որը վարելու են երկու երկրների նախագահները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել