ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի
22:44 - 14 մայիսի, 2021

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ծանոթացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված պաշտոնական ուղերձի հետ: Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Զայնետդինովը նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություններ է վարել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ:

«Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել