Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին․ Լեւոն Տեր-Պետրոսյան
15:12 - 16 մայիսի, 2021

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Ինչ վերաբերում է Կոնգրեսի` ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը։ Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին։ Այս մասին քիչ առաջ ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նա նաև անդրադարձավ հարցին, թե ինչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունի առաջիկա ընտրություններից։ «Նախևառաջ, թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, հարյուր տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում։ Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը ևս լուծվում էր նույն պարագայում։ Եվ ես իրեն անկեղծորեն ասել եմ, որ նույնքան կատաղի ստիպված եմ պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլև իր դեմ։ Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի պարագայում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին»,- ասաց Տեր-Պետրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել