Առողջապահության նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ՝ պատվաստումների ընթացքը դեռ գոհացուցիչ չէ

 |armenpress.am|
20:07 - 19 մայիսի, 2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ՝ պատվաստումների ընթացքը դեռ գոհացուցիչ չէ |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության  նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով  մայիսի 19-ին  Շիրակի մարզում էր: Մարզային այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է Արթիկի և Ախուրյանի բժշկական կենտրոններ, Գյումրու թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաներ, ծանոթացել  բուժհաստատությունների շենքային պայմաններին և հագեցվածությանը, ինչպես նաև իրականացվող պատվաստումային գործընթացին, հանդիպել բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ:

Այցի ավարտին,  լրագրողերի հետ ունեցած ճեպազրույցում Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Շիրակի մարզը պատվաստումների բավական լավ ցուցանիշներ  է արձանագրել. 1850 պատվաստում, որից 982՝ Sputnik V, իսկ՝ 868 AstraZeneca պատվաստանյութով:

«Բայց, ընդհանուր առմամբ, տեմպը մեր հանրապետությունում դեռ գոհացուցիչ չէ: Դեռ պետք է աշխատենք, որ հնարավորինս լայն շերտեր արագ պատվաստումներ անցնեն»,-նշեց  նախարարի պաշտոնակատարը վստահեցնելով, որ քովիդի 3-րդ ալիքի նվազման փուլում ենք, սակայն դա քիչ է:

«Բարեբախտաբար, օրական գրանցված թվերը բավական նվազում են, բայց մենք չենք կարող ասել, որ  հաղթահարել ենք համավարակը, կամ հաջորդիվ ալիքների ակնկալիքը չունենք»,-նշեց նախարարը՝ որպես իրավիճակը շտկելու հիմնական գործողություն  նշելով պատվաստումային գործընթացը հնարավորինս արագ ու սահուն կազմակերպելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել