Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինվորների մի քանի մասունք և դիակ ժամանակավորապես պահվել են նկուղային հարկում. որոշել ենք ընդառաջել ծնողներին ու տեղափոխել այլ կենտրոնի սառնարանային հատված. ԱՆ
17:56 - 31 մայիսի, 2021

Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինվորների մի քանի մասունք և դիակ ժամանակավորապես պահվել են նկուղային հարկում. որոշել ենք ընդառաջել ծնողներին ու տեղափոխել այլ կենտրոնի սառնարանային հատված. ԱՆ

Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:

«Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:

Առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը»,- ասված է պարզաբանման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Mediaport թելեգրամյան ալիքը լուսանկարներ էր տարածել առ այն, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել