tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հայկ Սարգայանն արդարացվել է ՔՕ 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք կրել, պահելը։ Մյուս հոդվածով ՝առանձնապես ծանր հանցագործություն սպանության փորձը, վերավորակվել է 120 հոդվածի՝ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը։ Այդ մասով էլ, քանի որ վաղեմությունն անցել էր, քրեական հետապնդումը դադարեցվեց»,-մանրամասնեց Սարգսյանը։
comment.count (0)