Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը չեն տարբերվում կատարողականից |armenpress.am|
14:19 - 04 հունիսի, 2021

Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը չեն տարբերվում կատարողականից |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը էականորեն չեն տարբերվում կատարողականից: Այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով  2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի քաղաքականության իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել է 17, 6 միլիարդ դրամ: Տարվա ընթացքում Կառավարության կողմից ավելացվել է 933,4 միլիոն դրամ:  Արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 18,6 միլիարդ դրամ, կատարողականը՝ 18,1 միլիարդ դրամ կամ 96,7 տոկոս: Նախարարության կողմից իրականացվել է պետական բյուջեի 8 ծրագիր: Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման խորհրդատվության և մոնիթորինգի իրականացման ծրագրերի գծով տարեկան ճշտված բյուջեն կազմել է շուրջ 1 միլիարդ 678 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 94 տոկոս:

Ծրագրի շրջանակում իրականացվել է 7 միջոցառում, ծրագրի գծով նախատեսված միջոցների գերակշիռ մասը 1 միլիարդ 557 միլիոն դրամը բաժին է ընկել «Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի գնահատման և աջակցության իրականացում» միջոցառմանը, որի գծով կատարողականը կազմել է 94,1 տոկոս: Տնտեսումը պայմանավորված է հաստիքների կրճատմամբ և նախատեսվածից ցածր գնով ծառայությունների և ապրանքների ձեռք բերմամբ: 2019 թվականի համեմատ ծախսերը նվազել են 3.5 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով»,- ասաց Բադասյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` նախարարության կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության նպատակով տրամադրվել է 12,7 միլիարդ դրամ, որի շրջանակներում ձեռք ենէ բերվել վարչական սարքավորումներ:

«2019 թվականի համեմատ ծախսերը նվազել են 4.5 միլիոն դրամով` պայմանավորված ռազմական դրության հետևանքով գրասենյակային գույքի և վարչական սարքավորումների ձեռք բերման ծավալների կրճատմամբ»,- եզրափակեց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել