Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
15:45 - 05 հունիսի, 2021

Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անդրադարձավ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին:

«Դա սարսափելի է»,- ասաց Փաշինյանը:  

«Էդքան սուտ, խոսակցություն, որ տեղի է ունեցել 10 մարդու ներկայությամբ, էն մարդը, որին ես գեներալ-լեյտենանտի և գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, էդ մարդը 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքը դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչու է 1.5-2 օր ուշացումով տեղ հասել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իր քաղաքական հակառակորդներին անընդհատ թվում է, թե նոյեմբերի 9-ից հետո ինքը խուսափելու է խոսել տարբեր դրվագների մասին:

«Ո՛չ: Մենք ձեզ հետ միասին այս պատմությունը մինչև վերջին դետալը պետք է բացենք: Ընդ որում ինձանից սկսած, իմ գործողություններով: Ասել եմ ու էլի ասելու եմ. եթե մեր ժողովուրդը կգտնի, որ ինձ պետք է պատի տակ գնդակահարի, ես գլուխս կախ էդ պատի տակ կանգնած եմ լինելու: Եկեք փաստերը դնենք կողք կողքի ու որոշում կայացնենք: Բոլորը հավասար դիրքում պետք է լինեն: Էսօր ասում են, այ, եթե էս իշխանությունը մնա, ոչ  մի բան չի բացվի: Հակառակը, եթե էս իշխանությունը չմնա, էդ ժամանակ ոչ մի բան չի բացվի»,- հավելեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել