Լուսավոր Հայաստանը քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի- Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ իրականացնում են քարոզարշավը։ Մենք այստեղ ենք մյուս խմբով, առավոտյան ժամը 8-ից հետո երիտասարդական կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Վերջինս հայտնեց, որ իրենց հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական կյանքում հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնություն կառավարություն ձևավորելն է։
«Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետ, եթե միասնականությունը չհաղթի մեզ կհաղթի թշնամին։ Հետքրքիր հարց եք տալիս, երբ ասում եք ի՞նչ համերաշխության մասին է խոսքը, երբ մի կողմը ասում է այսպես, մյուսը այնպես, ագրեսիվ են։ Այ դրա համար մեր օրակարգը սա է, եթե ագրեսիվ չլինեին, եղբայրաբար իրար վերաբերվեին մեր օրակարգը այլ կլիներ։ Եթե այդպես լիներ թուրքերը հիմա մեր սահմանները հատած, մեր երկրում չէին լինի, շուրջ 1000 զորք ՀՀ տարածքում է, արդեն մեկ ամիս է այստեղ են։ Պատճառը գիտեք որն է, որ երկրի ներսում համերաշխություն, հանդարտություն, միասնականություն չկա, որ թշնամու դեմ կռվենք։ Լուսավոր Հայաստանի համար մենք բոլորս հայկական խրամատի մեջ ենք։ Հիմա հայկական խրամատի մեջ իրար հետ կռվել, իրար հետ վիճել և ներքին խնդիրներով չկարողանալ համախմբվել թշնամու դեմ դա պետականակործան մոտեցում է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը նշելով, որ հունիսի 21-ը իրենց համար այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի։ Մարուքյանը շեշտեց, որ լարվածությունը այն մակարդակի է և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին իրենց հետևորդերին իրենք տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։
Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչպես կարելի է կանխել բախումները, Մարուքյանն ասաց․
«Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ Դա հնարավոր է կանխել, եթե «Լուսավոր Հայաստանը» որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես , եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ Հետևաբար մյուս կողմն էլ իր ռեսուրսներն է ներդնելու և ժողովրդին հանելու են իրար դեմ, մինչդեռ այդ լիդերները պարիսպներով տներում են ապրում, թիկնապահներով են շրջում, իրենց մազը չի ծռվելու։ Ժողովուրդն է իրար հետ կռվելու փողոցում, ժողովուրդն է բաժան- բաժան լինելու։ Ժողովրդին ատելություն են սերմանում, ասում են դու էս մեկի աջակիցն ես, դու էն մեկի։ Մենք նման ճոխություն մեզ թույլ տալու իրավունք չունենք, սա է մեր մոտեցումը և հետևաբար այս գզվրտոցին կա այլընտրանք և հիմա այդ այլընտրանքը Լուսավոր Հայաստանն է»։
Այն հարցին, թե ինչպե՞ս է «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում լուծել անվտանգային խնդիրները։ Մարուքյանը պատասխխանեց, որ կուսակցության նախընտրական ծրագիրն արդեն հրապարակված է, սակայն սա ծրագրային քարոզարշավ չէ՝ ՀՆԱ, հարկեր խոսակցություն չէ, առողջապահական ռեֆորմների մասին խոսակցություն չէ։ Այս պահին առկա վիճակը այնպիսին է, որ եթե մենք երկրի ներսում չմիասնականանանք, իրար բախվենք թշնամին գրավելու է մեր երկրից հատվածներ, և այդ անվտանգությունը վերականգնելու առաջին քայլը ներքին համերաշխութուն վերականգնելն է։
«Անվտանգության հիմքում մեր միասնականությունն է, եթե մենք ներսում կռվենք, թշնամու զորքերը առաջ են շարժվելու։ Իմացեք, հետևաբար հետո չասեք, որ չգիտեինք, չէինք պատկերացնում, չասեք ուր են բրիտանացիները, ռուսները, ֆրանսիացիները, կանադացիները, սկանդինավցիներ և այլն։ Եկեք մենք մեր տնային աշխատանքները ևուրիշներին չմեղադրենք։ Այսօր լուսավոր Հայաստանը միակ ուժն է, որ քարոզում է այդ համերաշխությունը, չունի ատելություն իր սրտում որևէ մեկի նկատմամբ, և ունի կամուրջներն կապելու, բոլորին համախմբելու առումով»,- եզրափակեց Մարուքյանը։
comment.count (0)