Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Այս մասին Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կուսացկության պատգամավոր թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։
«Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել»,- նշեց նա։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք դա Տիգրան Ավինյանին է վերաբերում, Սուքիասյանն ասաց, որ դա վերաբերում է իրեն, Ձեզ, բոլորին։
Դիտարկմանը, թե ինչ կասի ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «ՔՊ» նախընտրական ցուցակում չհայտնված Տիգրան Ավինյանի հետ, պատգամավորի թեկնածուն ասաց․ «Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել»։
comment.count (0)