Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ասուլիսի ընթացքում Արման Աբովյնաը ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է ՀՀ անվտանգային համակարգին։ Իր խոսքում Աբովյանը մասնավորապես ասաց․
«Հարգելի գործընկերներ, մենք գիտենք, որ առաջնային խնդիրը, որը այսօր ծառացել է Հայաստանի Հանրապետության, մեր բոլորի առջև դա անվտանգությունն է, այսօրվա Հայաստանում նվազագույնը՝ շատ վատ վիճակում է։ Բոլոր այն համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին Հայաստանի անվտանգությունը ՝ քայքայված են։ Իհարկե, պետք է լինել իրատես և պետք է դուրս գալ բոլոր հորինված գաղափարներից և հասկանալ շատ պարզ մի իրողություն, առաջնայինը մենք պետք է վերականգնենք մեր հարաբերությունները մեր դաշնակից, ինչու ոչ մեր զինակից, եղբայրական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ։
Մենք շատ հստակ և պարզ նշում ենք մեր ծրագրի մեջ, որ ամենակարևորը՝ մեր հարաբերություններն են ՌԴ-ի հետ, այս պարագայում անվտանգության ոլորտում, պետք է մաքսիմալ ընդլայնվեն, որքան հնարավոր է։ Դրա հետ մեկտեղ նաև անհրաժեշտություն ենք տեսնում Ռուսաստանի Դաշնության հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որը կլինի ավելի արդիական և ավելի լավ կհամապատասխանի բոլոր այն իրավիճակներին, որի առջև այսօր կանգնած է ՀՀ-ն։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ, պետք է շատ հստակ հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ապրել անվտանգ երկրում, ապա ՌԴ հետ մեր հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է։
Դրա հետ մեկտեղ պետք նշել շատ կարևոր մի բան, մեր գերնպատակը եղել է, կա ու մնում է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի անվտանգությունը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Նորություն չեմ ասում, դա եղել է մեր գործունեության առաջնահերթությունը։ Այսօր առկա է նաև Արցախի տարածքի անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը։ Այո, պետք է նշեմ, որ մենք դիտարկում ենք, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է լինի խաղաղ, բանակցային ճանապարհով, բայց եթե մենք չունենանք հզոր անվտանագային համակարգ, ապա խաղաղ բանակցային ճանապարհով այդ հարցը, մեր գոյության հարցը չի լուծվի։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ եթե դու չունես հզոր բանակ, ապա դու չունես ոչինչ, որովհետև առանց բանակի , առանց հզոր բանակի երկիրը պարզապես դատապարտված է նվազագույնը միշտ լինել ծանր իրավիճակում՝ բոլոր առուևմներով։
Մենք նախատեսում ենք բանակի կտրուկ և որքան հնարավոր է արագ արդիականացում, բանակը պետք է համալրվի և որքան հնարավոր է շուտ, ամենանոր և գերժամանակակից զինատեսակներով։ Անցյալ պատերազմը ցույց տվեց, որ բոլորիս առաջ մեծ ծավալի աշխատանք է կանգնած և մենք ուղղակի պարտավոր ենք բոլոր ռեսուրսները ներդնենք բանակի մարտունակության վերականգնման համար։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ, դա նշանակում է, որ բանակայինների սոցիալական և բոլոր մյուս ապահովությունները պետք էլինեն ամենաբարձր մակարդակում։ Սկսած աշխատավարձից, վերջացրած սոցիալական ապահովմամբ։
Ինչ վերաբերում է միջազգային բլոկին, կրկին նորություն չեմ ասի, մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ։ Ինչպես նշեցի առաջնայինը իհարկե ՌԴ-ն է։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է գտնենք նոր, ինչու ոչ ավելի կրեատիվ տարբերակներ համագործակցության՝ բոլոր այն միջազգային կառույցների հետ, որոնց մեջ մենք ներգրավված ենք։
Իհարկե, չեմ կարող չընդգծել սփյուռքի դերակատարությունը։ Սփյուռքը չպետք է լինի անտեսված , լինի լոկ ֆինանսական միջոցների հայթայթման միջոց։ Սփյուռքը կա և շարունակում է մնալ այն ֆունդամենտներից մեկը, որի վրա կառուցվում են թե՛ ՀՀ անվտանգությունը, թե՛ Արցախի անվտանգությունը, թե՛ ընդհանրապես հայ ժողովրդի զարգացումը։ Այս կոնտեքստում կարևոր է նշել, որ Սփյուռքի դերակատարման բարձրացումը պետք է լինի առաջնահերթություններից մեկը։ Դրա հետ մեկտեղ մենք երբեք չենք հակադրվում այն միջազգային կառուցների հետ, որոնց մեջ մենք ներգրավված չենք, եթե մենք մի միջազգային կազմակերպության անդամ ենք դա չի նշանակում, որ մյուս կազմակերպությունների հետ հակադրվում ենք։ Այն ֆորմատները, որոնց մեջ մենք գտնվում ենք գոյություն ունի անհրաժեշտություն այդ ֆորմատների ներքո մեր դերակատարության կտրուկ բարձրացումը։ Այլ կերպ ամբողջ կոմպլեքսը, թե՛ արտաքին հարաբերությունների, թե՛ անվտանգության ապահովել չի լինի»։
comment.count (0)