Համաներում կհայտարարենք նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած․ Սերժ Սարգսյան  |tert.am|
19:35 - 07 հունիսի, 2021

Համաներում կհայտարարենք նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենց խնդիրը կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ «Չկա երկու բևեռ, այս դասն արդեն բոլորը պետք է սովորած լինեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ՝ իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր»,–ասաց նա։

Սերժ Սարգսյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց․ «Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը և իրենք էլ մեր հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասաց նա։

Դիմելով, իր բնութագրմամբ, մոլորյալներին՝ նա նշեց․ «Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել