2018 թ․ին՝ հեղափոխությունից հետո հայտարարել եմ, որ վենդետաներ չեն լինելու, կադրային ջարդ չի լինելու։ Հետահայաց շատերը և շատերս դժգոհ ենք այդ դիրքորոշումից, այդ իրողությունից, բայց մենք արել ենք այն, ինչ պարտավորվել ենք ժողովրդի առաջ։ Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց՝ բոլոր քաղաքացիները հունիսի 20-ին կայացնելու են որոշումներ և լուծելու են հարցեր, որոշելու են քաղաքական ճակատագրեր։ «Ինչպես 2018 թ․-ին՝ հեղափոխությունից առաջ, ասում էի, որ կադրային ջարդ չի լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են և կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր, 2018 թվականից հետո` հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում։ Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը և մենք բոլոր այդ տրոյական ձիերին դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից»։
Նա ասաց՝ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են նախընտրական հավաքների։ «Այսօր ինձ տարբեր հավաքներից, նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, և մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով, էն մի հատ գյուղական արտահայտություն կա, որ ասում է՝ «ոնցոր թոկը վզին դնելով տարած լինեն»։ Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների»։
Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։ «Այն հիմնարկի ղեկավարները, (ինձ չի հետաքրքրում՝ մասնավոր կլինի, հանրային կլինի) որ իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»։
Նիկոլ Փաշինյանն հավելեց՝ խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, խոսքը քաղաքական, քաղաքացիական վենդետայի մասին է։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)