Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց |armenpress.am|
19:47 - 08 հունիսի, 2021

Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դիմաց: Այս մասին Փաշինյանը հայտարարեց ապարանցիների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի խոսքին այն մասին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերու վերադարձնելու դիմաց:

«Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը: Դիմելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին:

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել