Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|
21:56 - 08 հունիսի, 2021

Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Տիգրան Արցաքանցյանը դիմել է Վարչական դատարան ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 107-Ա որոշումը, որով իր լուսանկարով պաստառները ճանաչվել էր նախընտրական քարոզչության հետ ասոցացվող:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել էր վարչական վարույթ: Կատարած շրջայցերի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզել էր, որ մի շարք արտաքին գովազդային վահանակների վրա տեղադրված են գերազանցող Տիգրան Արցաքանցյանի 5 քմ լուսանկարը և «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառումը պարունակող պաստառներ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիգրան Արզաքանցյանը «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակով գրանցված է 2021թ. հունիսի 21-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, ԿԸՀ-ն գտել է, որ նրա պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: Այդ հիմնավորմամբ էլ հանձնաժողովը 2021թ. մայիսի 31-ին որոշել է Տիգրան Արցաքանցյանի լուսանկարով կամ «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառմամբ պաստառները ճանաչել «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախընտրական քարոզչության հետ ասոցացվող:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քմ գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել