ՀՀ-ում ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50 մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը
18:49 - 09 հունիսի, 2021

ՀՀ-ում ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50 մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը

Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել  «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50 մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում. տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Դեղի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք է հանդիսացել արտադրող դեղագործական ընկերության կողմից ներկայացված գրությունն առ այն, որ սերիաների ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում ի հայտ է բերվել որակի անհամապատասխանություն, մասնավորապես` թույլատրելի սահմաններից դուրս 5,7-դինիտրոքվինոլին-8-օլ-ի խառնուրդի առկայություն:

Նախարարի հրամանի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արդեն իսկ իրականացվել է հետկանչի և ոչնչացման աշխատանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել