Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
20:20 - 09 հունիսի, 2021

Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021 թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: 

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում՝ ք. Երևան, Բաբայան 6 հասցեում: Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ին, հետագա նիստերը` ամեն շաբաթվա ուրբաթ օրերին, նույն ժամին:

Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել աշխատանքային օրերին` այցելելով հասարակական խորհուրդ, կամ՝ փոստով, «ք.Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ» նշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին՝ նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար: Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել (010) 200 307 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել