ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը |hetq.am|
16:01 - 10 հունիսի, 2021

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը |hetq.am|

hetq.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ուժը կորցրած ճանաչեց 2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նիստի ժամանակ զեկուցեց, որ այսօր՝ հունիսի 10-ին, ԿԸՀ-ն դիմում է ստացել կուսակցության ղեկավարից, որով հայտնել են ինքնաբացարկի մասին:

ԿԸՀ 7 անդամից նիստին մասնակցում էր 6-ը: 6 կողմ ձայնով ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցումը:

Կուսակցությունը հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով չեղարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայից, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո միայն կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

«Մենք՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին իբրև մասնակցող կուսակցություններս, հունիսի 7-ից սկսած, ի՞նչ սրտով պետք է Հայաստանում, հատկապես Սյունիքում և Գեղարքունիքում նախընտրական քարոզչություն իրականացնենք, երբ, դեռևս այս պահի դրությամբ, օկուպացված է Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ»,- ասված էր կուսակցության հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել