Ծառուկյանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կարիք է տեսնում |armenpress.am|
20:18 - 10 հունիսի, 2021

Ծառուկյանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը առաջնային հարց է համարում Հայաստանի անվտանգության ապահովումը, որի համար կարևորում է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը: Ծառուկյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Տավուշում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Նա նախ հիշեցրեց ԲՀԿ-ի կարգախոսը՝ «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»:

«Այսօր առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել: Առաջնային խնդիրը՝ պետք է կարողանանք ապահովել մեր երկրի, սահմանի, ժողովրդի անվտանգությունը»,-ասաց Ծառուկյանը:

Նա հավելեց՝ պետք է վերջ դրվի սահման խախտելու, սահմանային միջադեպերի մասին այլ լուրերին:

«Այլ կերպ դա լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ ստորագրենք նոր փաստաթուղթ՝ ռազմաքաղաքական: Հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի»,-ասաց ԲՀԿ նախագահը:

Նա նշեց, որ անվտանգության ապահովումից հետո միայն պետք է զբաղվել տնտեսության զարգացման գործով: Ծառուկյանը խոսեց նաև գյուղատնտեսությունից, վարկերից և այլ հարցերից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել