Առաջին բանը, որ ԼՀԿ-ն ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն․ Էդմոն Մարուքյան
11:54 - 11 հունիսի, 2021

Առաջին բանը, որ ԼՀԿ-ն ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն․ Էդմոն Մարուքյան

Առաջին բանը, որ «Լուսավոր Հայաստանն» ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի, որ «ժողովուրդն ա որոշել, որ պետք ա չգիտեմ ինչը, եսիմ ինչ անենք»․ ժողովուրդը չգիտի էլ՝ ինչ են ուզում անել։ Այս մասին ԼՀԿ-ի՝ Երևանում ընթացող քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք հավաքելու են 63 տոկոս Մարուքյանն արձագանքեց․ «Չի հավաքելու 63% ո՛չ ինքը, ո՛չ որևէ մեկը»։

Մարուքյանը կարևորեց մտածող, ժողովրդի համար անհանգիստ, համերաշխություն բերող ուժերի՝ խորհրդարան մտնելը, նրա խոսքով, ԼՀԿ գլխավորությամբ։

«Կարևոր է, որ պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։ Իսկ եթե մի ուժը 51% ստանում է, էդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր օպոնենտներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։ Էդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների ընթացքում։ Որևէ ուժ դրանով ոչ մի լավ բան չբերեց երկրին»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել