Այսօր «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին
21:12 - 11.հունիսի.2021

Այսօր «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին

«5165» շարժումը շարունակում է իր մարզային հանդիպումները, որոնց ընթացքում քաղաքացիները ծանոթանում են քաղաքական ուժի նախընտրական ծրագրին, զրուցում շարժման հիմնադիրների հետ, սահմանում մարզային առաջնահերթությունները։ Հունիսի 11-ին շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին։

Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշում էր, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել:

«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշել է Տոնոյանը:

«5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց և ստեղծել կենսունակ պետություն։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել