Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար
17:13 - 15 հունիսի, 2021

Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար

Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար։ Այս մասին տնտեսական բարեփոխումների վերաբերյալ ասել է «Միասնական հայրենիք կուսակցության» նախագահ Մհեր Տերտերյանը։ 

Իր խոսքում Տերտերյանը մասնավորապես ասաց․

«Խոշոր խաղատերի հարցը տարիներ առաջ որոշակիորեն լուծվել է՝ դրանք տեղափոխվել են քաղաքից դուրս, բայց քանի որ պահանջարկ կա, առաջարկն ամբողջությամբ տեղափոխվել է օնլայն դաշտ։ Ես որպես նախկինում բիզնեսի հետ առնչություն ունեցող մարդ ձեռք եմ բերել համոզմունք, որ բիզնեսի նման ոլորտները ոչ մի կերպ չեն լավացնում սոցիալական վիճակը, այլ հակառակ նպաստում են դրա վատացմանը։

Ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստանում նման գործունեությունը պետք է արգելենք, մեկ բացառությամբ, որ այդ բիզնեսի ներկայացուցիչները, գործակալությունները  կարողանան իրենց աշխատանքն ուղղել արտաքին շուկայի վրա։ Այդ դեպքում մենք կկարողանանք ապահովել աշխատանքային տեղերը, այսինքն չեն դառնա գործազուրկ, իսկ այդ ոլորտում աշխատում են շատ մարդիկ և ստանում են բավական բարձր աշխատավարձ, բայց այս ամենի արդյունքում ընտանիքներ են քանդվում։ Մարդը, ով գնում է գրավատուն, խաբուսիկ տպավորություն է ստեղծում, թե ինքը դրանով հարց է լուծելու, բայց հեռանկարային առումով դա մեր երկրի համար մեծ հարված է»։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել