«Անկախ դիտորդը» ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել
18:02 - 15 հունիսի, 2021

«Անկախ դիտորդը» ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Անկախ դիտորդը» երեկ և այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով՝

1. Լոռվա մարզի Գյուլագարակ և Օձուն համայնքների ղեկավարների կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն և վարչական ռեսուրս չարաշահելուն (ՔՕ հոդվածներ 149.1 և 154.2),

2. Արարատի մարզի Մասիս քաղաքում փոխքաղաքապետի ու ոստիկանության օպեր.լիազորի կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն (ՔՕ հոդված 154.2),

3. Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի հանրակացարանների աշխատակիցների ու «Հայաստան» դաշինքի շտաբի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չքվեարկելու   (քվեաթերթիկը հանելու) համար ընտրակաշառք տալուն (ՔՕ հոդվածներ 154 և 154.2),

4. Երևան քաղաքի Խորենացու փողոցի վրա համատիրության աշխատակիցների կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն (ՔՕ հոդված 154.2),

5. Երևան քաղաքի 15-րդ թաղամասում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրողների կոմունալները վճարելուն (ՔՕ հոդված 154.2):
«Անկախ դիտորդը» շարունակում է ուժերի ներածին չափով պայքարել ընտրական հանցագործությունների դեմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել