ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին. Փաշինյան |armenpress.am|
21:21 - 15 հունիսի,2021

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վերջին 150 տարում փոփոխություն չի կրել, շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան: Այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչեցվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարություններին:

«Շատ լեգենդներ են պատմում, թե ինչպես եղավ, որ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա ԱՄՆ ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին, որովհետև մենք անընդհատ մոռանում ենք, որ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմել, այլ թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքի դեմ: Բայց ուզում եմ նաև ձեզ ասել, որ մենք Ադրբեջանից եկող ագրեսիվ քաղաքականությանը պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր զինված ուժերը, խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավումն ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին»,- ասաց Փաշինյանը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել