Մեր տնտեսական քաղաքականության հիմքում անհատն է. ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար |armtimes.am|
10:02 - 16 հունիսի, 2021

Մեր տնտեսական քաղաքականության հիմքում անհատն է. ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար |armtimes.am|

armtimes.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական կարեւոր կետերից են կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը, բիզնեսին հավասար հնարավորություններ տալը, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելը: 

Տնտեսագետ, ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ իրենց տնտեսական ծրագրի հիմքում սպառողից դեպի «արարող հանրություն» անցում կատարելու գաղափարախոսությունն է: Իսկ թե ինչ է դա իրենից ներկայացնում եւ ընդհանուր առմամբ ինչ է նախատեսել ԼՀԿ-ն իր ծրագրի տնտեսական մասում՝ մեր զրույցում մանրամասնել է Կարեն Սարգսյանը:

 

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ է առաջարկում «Լուսավոր Հայաստանը» իր տնտեսական ծրագրում, կարեւոր մի քանի կետ կնշե՞ք:

- Կայուն զարգացման, մրցունակ, առաջադեմ, բարձր կենսամակարդակ երաշխավորող պետություն եւ սոցիալական միջավայր ունենալու համար անհրաժեշտ է ձեւավորել ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ազատ կլինեն կարիքից, եւ կերաշխավորվի սեփական կյանքի որակը բարձրացնելու հավասար հնարավորություններ հանրության բոլոր անդամների համար։

ԼՀԿ-ն կարեւորում է տնտեսության հեռանկարային ճյուղերը, փոքր եւ միջին ձեռներեցությունը խթանող դրամավարկային եւ հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ինտենսիվ գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, հանքահումքային վերամշակող արդյունաբերության ոլորտներում:

Մեզ համար կարեւոր է նաեւ պետական բյուջեի թափանցիկության ապահովումը, բյուջեի կատարման, պետական գնումների եւ արտաքին ֆինանսական փոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ իրական վերահսկողական կառուցակարգերի ամրագրումը:

Ֆինանսական շուկաների զարգացման եւ կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների ներդրման հարթակների ձեւավորման ուղղությամբ հստակ քայլեր պետք է իրականացվեն՝ կուտակված միջոցները ՀՀ տնտեսության իրական հատված ուղղելու նպատակով: Մարզային համայնքներում ներդրումային ծրագրերի աջակցման գործուն մեխանիզմների ներդրումը, համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը եւս առաջնահերթ է:

Սկսնակ գործարարների համար ԼՀԿ-ն առաջարկում է «Սկսիր Հայաստանում» պետական աջակցության ծրագիրը ներդնել: 

Արտահանումը խթանելու նպատակով դեպի արտահանման շուկաներ առկա մուտքի խոչընդոտները վերացումը եւ նոր արտահանման շուկաների հասանելիության ապահովումը եւս մեր ծրագրի դրույթներից է: Կարեւոր է ձեւավորել հայկական արտադրողների եւ նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ: 

Գյուղատնտեսության ոլորտում կարեւորում ենք համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, «Կանաչ» տնտեսության զարգացումը, էկո ոլորտում ներդրումների խրախուսումը, ագրոարդյունաբերական կլաստերների ձեւավորումը՝ «Հողից մինչեւ վաճառասրահ» սկզբունքով, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, նաեւ՝ փոքր արտադրությունների խրախուսումը՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։

- Կա՞ն օրենքներ, որոնք ԼՀԿ-ն իշխանության գալու դեպքում մտադիր է չեղարկել, օրինակ՝ գույքահարկին դեմ արտահայտվող ուժերից էր:

- Այո, նախեւառաջ մենք նախատեսում ենք իրականացնել օրենսդրական դաշտի գույքագրում, վերջինիս արդիականացում եւ պարզեցում, մասնավորապես, ներդրումային ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների իրականացում, ներդրողների երաշխիքների ընդլայնման եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության հստակ օրենսդրական կարգավորումների ամրագրում: Ինչ վերաբերվում է գույքահարկին, ապա պետք է վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները՝ անցում կատարելով անշարժ գույքի միասնական հարկման արդարացի համակարգի, ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը: Իսկ առհասարակ, մտադիր ենք պարզեցնել հարկային օրենսդրությունը եւ հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման ու պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով՝ Հարկային օրենսգրքին Սահմանադրական օրենքի կարգավիճակ տրամադրել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել