«Արդար Հայաստանն» ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը․ Նորայր Նորիկյան
12:21 - 16 հունիսի,2021

«Արդար Հայաստանն» ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը․ Նորայր Նորիկյան

Արցախյան հիմնախնդիրը բարդագույններից է ու դեռևս վերջնական լուծում չունի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում համոզում հայտնեց «Արդար Հայաստանն»  կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։

Վերջինս կարծում է, որ պատերազմում պարտվել է քաղաքական միտքը, հիմա առաջնային է համարում Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը։ 


«Արցախում ենթակառուցվածքների վերականգնման, այնտեղի բնակչության համար նորմալ կենսաապահովման պայմաներ ձևավորելուն ուղղված աշխատանքներ կատարելուն, միաժամանակ պետք է ստեղշվի բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Արցախից տարհանված մեր հազարավոր բնակիչները վերադառնան Արցախ»,- հավելեց Նորիկյանը։ 


«Արդար Հայաստան» կուսակցության հիմնական նպատակը Հայաստանի անվտանգության ապահովումն է։ Քաղաքական ուժն ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը,այն դարձնելով 18 ամիս։ Ըստ Նորիկյանի, առաջիկա տարիներին հասարակության ամբողջ ներուժը պետք է կենտրոնացնել բանակի վրա։ Անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր Զինված ուժեր։ 
Մենք գտնում ենք, որ ՀՀ սահմաններում պետք  է մարտական հերթապահություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայողները , այլ պրոֆեսյոնալ սահմանապահները, ինչպես նաև ժամանակակից ռոբոտատեխնիկայով պետք է հագեցվի  մեր սահմանների պաշտպանութունը։ 
Քաղաքական ուժը կարևորում է տնտեսական վիճակի կայունացումը։
 ժամանակն է ձևակերպել հանդուգն մեգանախագծեր, խոսքը վերաբերում է Իրան- Հայաստան- Վրաստան նավթամուղի, գազամուղի, ջրամուղի, ջրատարի, նոր ատոմակայանի գործարկման մասին։ 
Նորիկյանի խոսքով աշխարհի հետ հարաբերվելու լեզուն Հայաստանի պետական ու ազգային շահերով հաղորդակցվելն է, իրենք գալիս են արդար Հայաստան ստեղծելու, վստահ են, որ 2018 թվականին հասարակությանը խաբել են սուտ խոստումներով։ 
«Հույս ունեմ, որ այս ընտրություններին մեր ժողովուրդը իր վստահության քվեն կտա ոչ թե էմոցիոնալ հարթության տիրույթում, այլ իսկապես ձայնը տալով այնպիսի նորաստեղծ քաղաքական ուժերի, որոնք թաթախված չեն որևէ ապօրինի գործընթացների մեջ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել