armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:
Դատավճռով՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ պատիժ թողնել կրելու 3,6 տարի 26 օր ժամկետով ազատազրկումը:
Այսպիսով՝ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար:
Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։
Նարեկ Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ միջնորդել գործը քննել արագացված կարգով:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)