tert.am: Երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները, և ուսումնասիրությունները իրականացվել են խոշոր քաղաքներում և կոնկրետ շփումներով, այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գտնվում է 3-րդ տեղում, բայց որևէ տոկոս չեմ ասելու, ընտրությունների օրը կտեսնեք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այս ընտրությունները նրա համար են, որ մենք լուծում գտնենք, եթե լուծումը չենք գտնելու, ապա ավելի վատ է լինելու: Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ, և դա նշանակում է, որ 2 ուժերը չեն հաղթում, եթե նրանք չեն հաղթում, ապա ժողովուրդը բոլորին պարտադրում է համերաշխություն, իսկ դա նշանակում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ահա և բանալին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ նախկինում ասել է, իսկ հիմա կրկնում է, որ չի հավակնում դառնալ վարչապետ և այլ ձևաչափով է պատկերացնում երկրի հետագա կառավարումը:
comment.count (0)