Ժնևում մեկնարկել է Բայդեն-Պուտին հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: 

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները լուսանկարվել են Շվեյցարիայի նախագահի հետ:

Նախատեսված են 4-5 ժամ տևողությամբ բանակցություններ՝ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխություններով։ Բանակցություններն ընթանալու են նախ՝ նեղ, ապա՝ ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ընթացքում թեյի և սուրճի ընդմիջում է լինելու։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն