Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ. Արա Զոհրաբյանը՝ քաղաքականություն մտնելու մասին |armtimes.com|
12:24 - 17 հունիսի, 2021

Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ. Արա Զոհրաբյանը՝ քաղաքականություն մտնելու մասին |armtimes.com|

armtimes.com: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում եղել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը, ով նաեւ Փաստաբանների պալատի նախագահն է, նշում է, որ իրենց կուսակցությունը չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը:

Մեր զրույցը Զոհրաբյանի հետ՝ ստորեւ.

- Պարո՛ն Զոհրաբյան, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ակտիվ քարոզչություն է ծավալում, եւ ամեն անգամ այն սկսվում է եկեղեցու բակից: Ի՞նչու այդպես որոշվեց, ո՞րն է այս մոտեցման խորհուրդը:

- Փաստաբանների պալատն ապաքաղաքական է, ու այդպես էլ կմնա: Նույնիսկ փաստաբանների պալատի աշխատակազմում կողք կողքի աշխատել եւ աշխատում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ու դա որևէ կերպ չի խանգարել աշխատանքին կամ գործընկերային հարաբերություններին: Որպես քաղաքացի, փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ, երբեք չէի ցանկանա մտնել քաղաքականություն, եթե երկիրս այս վիճակի մեջ չհասցնեին: Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ եւ մտնել մի միջավայր, որն այսօրվա իշխանությունը ցածրաճաշակ հարթակ է դարձրել:

- Իսկ դատաիրավական համակարգի բարեփոխման ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

- Երկու բարեփոխման մասին կնշեմ: Բարձրագույն դատական խորհրդի համամասնությունն անհրաժեշտ է փոփոխել, անդամների մեծամասնություն ընտրելու հնարավորությունն ընձեռելով դատավորների միությանը: Անհրաժեշտ է նաեւ վերականգնել դատավորների անձեռնմխելիությունը նաև ոչ դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդման դեպքերում: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը կարելի է իրականացնել միայն բարձրագույն դատական խորհրդի թույլտվությամբ:

- Նախընտրական պայքարում աննախադեպ թվով (26) կուսակցությունների մասնակցությունը ավելի շատ չի՞ խճճում ժողովրդին ընտրություն կատարելու հարցում։ Ինչո՞ւ քաղաքացիները պետք է Ձեզ ընտրեն:

- Միանշանակ այս քանակի կուսակցությունները մեր փոքր երկրի համար իրոք խճճող են: Իմ կարծիքով՝ քանակը պայմանավորված է նաև ստեղծված հետպատերազմական վիճակով: Ինչու պետք է մեզ ընտրեն, հարցի պատասխանը սա է՝ «Զարթոնքը» չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել