«Արդար Հայաստանը» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում ասվում է․
«Հարգելի՛ բարեկամներ
Մեր պատմության տարբեր փուլերում մեր ժողովրդին մշտապես կանգնեցրել են դիլեմայի առաջ՝ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ, Արևմու՞տք, թե՞ Արևելք, Ամերիկայի Միացյալ Նահագնե՞ր, թե՞ Ռուսաստան:
Մեզանից միշտ պահանջել են արտաքին քաղաքական կողմնորոշում՝ շատ դեպքերում ի հաշիվ մեր պետական ու ազգային շահերի:
Եվ մենք հաճախ տուրք են տվել այդ պահանջներին ու տանուլ տվել…
Մեզանից միշտ տարել են, մեզանից միշտ պահանջել են՝ թողնելով փշուրներ կամ ոչինչ...
Մենք որևէ մեկին հլու-հնազանդ ծառայելու խնդիր չունենք, մենք ունենք մեր շահերը համադրելու, Հայաստանը գլոբալ շահերի համադրման առանցք դարձնելու խնդիր...
Արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում մենք պետք է դեմ լինենք որևէ ՄԵՏ-ությանը:
Մենք Արևմտամետ ու ռուսամետ չենք, իսկ ամենակարևորը՝ մենք հակաարևմտամետ ու հակառուս չենք և չպետք է լինենք:
«Արդար Հայաստանը» հստակ հայտարարում է, որ ո՛չ ռուսամետ է, ո՛չ ամերիկամետ, ո՛չ էլ եվրոպամետ:
Մենք աշխարհի հետ խոսելու, նրա հետ հարաբերվելու մի բանաձև գիտենք: Դա Հայաստանի պետական ու ազգային շահերով առաջնորդվելու լեզուն է...
Ճիշտ հակառակը, անհրաժեշտ է կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, իրական ջանքեր ներդնել կյանքի կոչելու «Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, պետք է պահպանել ու խորացնել ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական երկրների, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի, ինչու չէ նաև Իսրայելի հետ բազմաշերտ հարաբերությունները:
Հարգելի՛ բարեկամներ
Տարածաշրջանում զարգացող աշխարհաքաղաքական գործընթացները հարկադրում են մշակել Ադրբեջանի և Թուրքիայի հետ փոխադարձ հարաբերությունների ձևավորման որակապես նոր ռազմավարություն՝ հաշվի առնելով այդ պետությունների հետ ունեցած հարաբերությունների կամ դրանց բացակայության բնույթը՝ սթափ գիտակցելով և առավել իրատեսական գնահատելով նրանց քաղաքականության էությունն ու ուղղվածությունը:
Այո՛, որքան էլ դժվար է, բայց պետք է փորձել ուղիղ երկխոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:
Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանից, հայ ժողովրդից և Հայաստանի որևէ իշխանությունից լավ որևէ մեկը չի կարող ավելի լավ ներկայացնել ու սպասարկել մեր ժողովրդի ու պետության շահերը, հետևաբար՝ մեր խնդիրները մեզանից լավ ոչ ոք չի լուծելու:
Ուրեմն՝ Վե՛ր կաց, Հայաստան և ցույց տուր, որ դու բարեկեցիկ և անվտանգ ապրելու իրավունք ունես, Վե՛ր կաց, Հայաստա՛ն, ընտրի՛ր, քվեաթերթիկ համար 1, արդա՛ր Հայաստան...»
comment.count (0)