Հանրապետականը մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես այս կապիտուլյանտը երկիրը հասցրեց այս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք: Այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ: Այս մասին այսօր Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ որևէ մեկի նկատմամբ թշնամանքով լցված չեն, բայց 5000-ից ավելի զոհերի հիշատակի, կորցրած տարածքների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա: «Կամ գոնե պետք է իմանանք, թե ինչու այդպես եղավ»:
comment.count (0)