«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը |hetq.am|
21:15 - 17 հունիսի,2021

«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը |hetq.am|

hetq.am: Հունիսի 17-ին Երևանի Թումանյան փողոցից մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի և նրա համակիրների երթը դեպի Ազատության հրապարակ։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթը սկսեց՝ խոսելով ՀՀ անվտանգության մասին, նշեց, որ օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում։

«Դուք բոլորդ տեսաք, որ Ալիևն ու Էրդողանը եկան մեր հող՝ Շուշի, և այնտեղ իրար հետ փաստաթուղթ ստորագրեցին։ Ես 6 ամիս է՝ ասում եմ, որ պետք է Ռուսաստանի հետ նոր թուղթ ստորագրենք, նրանք իրար հետ թուղթ ստորագրեցին, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, Ադրբեջանի կողքն է լինելու ցանկացած պատերազմի դեպքում, դրա համար ես ասել եմ՝ մեր փրկությունը մեր դարավոր բարեկամ Ռուսաստանն է»,- նշեց Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդի քննարկումների ժամանակ Հայաստանում միայն ԲՀԿ կուսակցության պատգամավորն է Ռուսաստանի օգտին քվեարկում։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավումը Հայաստանին մեծ օգուտներ կտա։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել