Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «անջատում հանուն փրկության»  սկզբունքը ԼՂ հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է
21:54 - 17 հունիսի, 2021

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքը ԼՂ հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է

Ղարաբաղի հարցի լուծման առումով մենք լիարժեք կերպով ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն սպասում է համապարփակ և ամբողջական լուծման։ Այսօր՝  Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը․ մեր համոզմամբ 44-օրյա պատերազմը, ԼՂ-ի հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության»-ը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել