Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը․ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Անի Խաչատրյան |hetq.am|
22:38 - 17 հունիսի, 2021

Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը․ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Անի Խաչատրյան |hetq.am|

hetq.am: «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը վստահեցնում է, որ եթե խորհրդարան մուտք գործեն և կոալիցաիաներ կազմելու հարց առաջանա, ապա բացառված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի հետ համագործակցությունը։ Անի Խաչատրյանը չբացառեց, որ կարող են կոալիցիա կազմել «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, բայց «Հայաստան» դաշինքի հետ ոչ մի դեպքում չեն համագործակցի։

«Հանրապետություն» կուսակցությունն իշխանության գալու դեպքում խոստանում է զարկ տալ հանքարդյունաբերությանը՝ դրանով զագացնել տնտեսությունը և հզորացնել բանակը։ 

«Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը։ Մենք բազմիցս ենք դրա մասին ասել, չենք թաքցնում։ Մենք փորձելու ենք ՀՀ–ի բոլոր հանքերին աջակցել որպես պետություն։ Մեր տեսած լուծումներում դա միակ լուծումն է, որ թռիչքային, արագ ֆինանսական հարց կլուծի, որովհետև մեզ շատ արագ զինվել է պետք»,– ասաց Անի Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել