Փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանն իր էջում տեղեկացրել է, որ Վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով հայցը:
ՀՀ վարչական դատարանը 17.06.2021թ. մերժել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել էր «Զարթոնք»-ի դիմումը, պատճառաբանելով, որ
1. իրավասու չէ գնահատել նախընտրական քարոզչության բովանդակությունը,
2. ընտրական օրենսգիրքը որևէ ընթացակարգ չի սահմանում սպառնալիքների կամ այլ անօրինական հայտարարությունների մասով միջամտելու վերաբերյալ:
comment.count (0)