Վաղը չէ մյուս օրը եկե՛ք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները. Արթուր Վանեցյանը հանդես է եկել ուղերձով
16:17 - 18 հունիսի, 2021

Վաղը չէ մյուս օրը եկե՛ք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները. Արթուր Վանեցյանը հանդես է եկել ուղերձով

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի հայրենակիցներ,

վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները։ Եկեք մերժենք սուտը ու ապրենք մարդավայել, իրար հարգելով։ Եկեք հանենք մեր կյանքից չընդհատվող խելարագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանք՝ ոնց ենք դուրս գալու այս ավերակներից։

Հայաստանցիներ, դուք չե՞ք հոգնել աղմուկ աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայհրոցից, դուք չե՞ք զզվել։ Եկեք լռեցնենք գժվացնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը։ Եկեք լավ ապրելու մասին այս հեքիաթները տանք հեքիաթասացի գլխին, ու խելքով իրական, լավ կյանք ստեղծենք՝ բոլորի համար։ Եկեք շրջենք ամբարտավան դատարկ անկարողների էջերը, և ընտրենք պրոֆեսիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը։

Սիրելի հայրենակիցներ, դուք չե՞ք սարսափում անպաշտպան լինելու այս մշտական զգացումից։ Ո՞նց ենք մեր զավակների մեծացնելու, մեր ծնողների հանգիստն ապահովելու այս անտերության մեջ, թշնամու հետ միջանցիկ սահմանների ու մայրաքաղաքի կենտրոնում զինված ռազբոռկաների պայմաններում։ Եկեք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգությունը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը դարձնենք աշխարհի ամենաապահովներից մեկը։ Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարն իրենց բթամիտ կապիկություններով ջարդողներին, ու կրկին դարձնենք մեր սահմանները անառիկ, իսկ հայրենիքի պաշտպանին՝ հպարտ ու բացճակատ։ Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արյունահոսող մեր տունը, մեր հայրենիքը, մեր Հայաստանը փրկենք։ Նա մեզ երբեք առիթ չի տվել իր հետ այսպես վարվելու։ Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը սա է, մեր տունը սա է, մերը միայն սա է։ Եկեք վերադարձնենք մեր ջերմացնող, մեր երիտասարդ Հայաստանը, մեր սերը, մեր օջախը, մեր պատիվը։ Խնդրում եմ ձեզ վաղը չէ մյուս օրը մերժեք կապիտուլյանտին և ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, «Պատիվ ունեմ» դաշինքը, ընտրեք, որ մասին, իրար օգնելով կարողանանք փրկվել»,-ասել է Վանեցյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել